28.12.2024
Փաշինյանի համար կարևորը Էրդողանի ձեռքը սեղմելը, մակագրված գիրքը ստանալն էր
25.09.2024
Փաշինյանի համար կարևորը Էրդողանի ձեռքը սեղմելը, մակագրված գիրքը ստանալն էր

ԱԺ "Հայաստան" խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. Նախօրեին, երեկոյան ուշ ժամի գրառումս, թե կառավարությունը ստում է, որ Փաշինյանը հանդիպել է Էրդողանին ուներ պարզ մի քանի հիմնավորում.Կայացել է ոչ թե հանդիպում, այլ ՄԱԿ գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցող Փաշինյանը գնացել է Թուրքական տուն կոչվող երկնաքեր, որտեղ տեղակայված են նաեւ նաեւ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունն ու Նյու Յորքում գլխավոր հյուպատոսարանը։ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի ու ընդհանրապես միջազգային համաժողովների շրջանակներում երկկողմ հանդիպումները կայանում են հենց այդ հարթակներում հատուկ կահավորված դահլիճներում։ Նույն Թուրքիայի նախագահի հետ հայկական կողմը ունեցել է նման հանդիպումների փորձ։ Բայց այլ երկրի դիվանագիտական տարածքում հանդիպումը այցելություն է, ինքնին իր հատուկ խորհրդանշականությամբ։Հանդիպումից հետո կառավարության լրատվականը բոցաշունչ հաղորդագրություն է տարածել՝ բանակցություններ առանց նախապայմանների, այպես կոչված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության մասին։Ավանդաբար, պաշտոնական հաղորդագրությունները երկու կողմերը համաձայնեցնում են, այնինչ Էդրողանի գրասենյակը քչախոս է եղել՝ հատուկ շեշտել է, որ հանդիպումը կայացել է Թուրքական տանը եւ Էրդողանը իր գիրքն է նվիրել Նիկոլին։ Դե այդ փաստով երջանկացած նրա դեմքը հատուկ չեմ տեղադրում։Ուշագրավ եւս մեկ փաստ՝ թուրքական պատվիրակության կազմում Փաշինյանի հետ հանդիպողների թվում է եղել թուրքական անվտանգության ծառայության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը, որն այլ, օրինակ նույն վայրում Պակիստանի նախագահի հետ հանդիպմանը չի մասնակցել։Ի դեպ, չգիտեմ՝ այդ շենք մտնելիս որեւէ մեկը Փաշինյանի ականջին շշնջացել է, որ մուտք են գործում կոռուպցիոն մեծ սկանդալների պատճառ դարձած հաստատություն։ 2023 թվականից ամերիկյան իրավապահները հետաքննություն ենսկսել շենքի կառուցման թույլտվության, ֆինանսավորման աղբյուրների շուրջ, քանի որ կան բազում անվտանգային հարցեր։Բայց դե Փաշինյանին ոչ այցի ձեւը, ոչ հանդիպման բովանդակությունը, ոչ էլ այդ հարցերը չեն մտահոգի։ Կարեւորը Էրդողանի ձեռքը սեղմելը, մակագրված գիրքը ստանալն արդեն նրան երջանկացրեց։ Հետո արդեն հեծանիվ, գիշերային ակումբներ, զվարճանք։Իսկ երկու օր հետո 44-օրյա պատերազմի մեկնարկի 4-րդ տարին է լրանում, որի սանձազերծման գործում Էրդողանի ու Փաշինյանի հայտարարությունների համաձայն Թուրքիան ունեցել է վճռական ներկայություն։