4.06.2026
Լուսանկարը՝ past.am
prev Նախորդ նորություն

Բարբառները ծաղրելը տգիտության հետևանք է. հայերենի հարստությունը դրա բազմազանության մեջ է

Հայաստանում ամենաարգահատելի երևույթներից մեկը բարբառային առանձնահատկություններով խոսքը թունոտ ձևով ծաղրելն է։


Հայերենը մի շարք տարբերակների լեզու է՝ անսահմանորեն հղկված և մշակված հին հայերեն (գրաբար), ոչ պակաս հղկված նոր հայերեն (աշխարհաբար) գրական երկու տարբերակներ՝ արևելյան և արևմտյան, բազմաթիվ հյութեղ բարբառներ և խոսվածքներ, որոնք մեր լեզվի հարստությունն են, և երևանյան խոսակցականը, որը, փաստացիորեն դարձել է նաև համահայկական խոսակցական տարբերակ։


Այս ամբողջական և կուռ համակարգն է, որ, ըստ իս, հայերենը դարձնում է աշխարհի հզորագույն և ամենահարուստ լեզուներից մեկը, ուստի դրա առանձին բաղադրիչներից և ոչ մեկը չի կարող թունոտ, իբր, ծաղրի առարկա դառնալ։


Հումոր, իհարկե, կարելի է անել և հաճախ դա գեղեցիկ է, բայց այ ծաղրը խորը տգիտության հետևանք է՝ հատկապես, երբ ծաղրողն ինքը կարող է խոսքում ունենալ բարբառային բառեր, արտասանական կամ առոգանության հետ կապված առանձնահատկություններ։


Իրանագետ Վարդան Ոսկանյան

Հայաստանի քաղաքական կուրսը. 2021-ի խոստումներն ու այսօրվա իրականությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
01.06.2026
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը. Պեսկով