6.09.2026
Կոլաժը` VERELQ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն վերջնաժամկետ սահմանեց ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու թեմայի շուրջ

ՌԴ-ն՝ նախագահի խոսնակի շուրթերով, վերջնաժամկետ սահմանեց ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու թեմայի շուրջ՝ նշելով, որ հարցը կքննարկվի դեկտեմբերին։


Այս համատեքստում ՌԴ-ից շարունակում են ՀՀ-ին հորդորել թեմայի շուրջ հանրաքվե անցկացնել, մինչդեռ իշխանությունն այդ գաղափարը, ըստ էության, մերժում է։ Չգիտեմ, թե ով է հուշել Մոսկվային թեման հանրաքվեի դաշտ տեղափոխել, սակայն դա ակնհայտորեն ժամանակ ձգելու խնդիր է լուծում։ Մինչ այս պահը ՌԴ-ի «նախազգուշական կրակոցներն» ու սահմանափակումները միայն խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար, ինչը անթույլատրելի է։


ՀՀ-ի հետ հարաբերությունների համար պատասխանատու անձանց ձախողումների կամ ՀՀ-ի արկածախնդիր իշխանությունների վարքագծի պատճառով ՀՀ քաղաքացիները չպետք է տուժեն, առավել ևս, որ դա ավելի է ծանրացրել առանց այդ էլ վատ օրեր ապրող երկկողմ հարաբերությունները։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 


 

Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները
Հաջորդ նորություն next
 Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին
04.09.2026
Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին