6.09.2026
Էրդողանը Փաշինյանին աջակցության ազդակ է տվել
prev Նախորդ նորություն

«Հրապարակ»․ Լայքեք հլը, արա

«Հրապարակ» թերթը գրում է.


"ՊՆ զինծառայողներին, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին, ՊՆ վարչական շենքի աշխատողներին sms-ով հրահանգվել է լայքել եւ տարածել Սուրեն Պապիկյանի հրապարակային հայտարարությունները, գրառումները, որոնցում նա պատասխան է պահանջում «կալուգացի օլիգարխից», թե ինչու Կարապետյանների որդիները չեն նահատակվել պատերազմում, նրանց դասալիքներ է անվանում եւ այլն։


Մեզ փոխանցեցին, որ բաժինների, վարչությունների պետերին զգուշացվել է, որ իրենց ենթականերին sms-ներ ուղարկեն, որպեսզի «հավանեն» նախարար Պապիկյանի հատկապես այդ գրառումներն ու ելույթները։ Ասում են, որ բազմաթիվ զինվորականներ, ՊՆ աշխատողներ, աշխատանքը չկորցնելու վախից, ստիպված են «հավանել» եւ տարածել։


Ի դեպ, մեզ փոխանցած ահազանգից հետո «անցանք» Պապիկյանի ֆեյսբուքյան էջով եւ պարզեցինք, որ Պապիկյանի` Սամվել Կարապետյանին վերաբերող որոշ գրառումներ նրա գրառումներին ոչ բնորոշ շատ «հավանումներ եւ տարածումներ» ունեն"։


 


 


 

ՀՀ ԱԳՆ պաշտոնյայի «բանավեճն» ուղղակի խայտառակություն էր
Հաջորդ նորություն next
 Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին
04.09.2026
Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին