10.02.2026
Լուսանկարը` AP Photo / Matthias Schrader
prev Նախորդ նորություն

Սրտիկների ու թմբուկների հարվածների գինը. 40 000 դոլար՝ «Վարչաբենդի» մեկ երեկոյի համար

Լուսանկարը՝ armeniatoday.am
Լուսանկարը՝ armeniatoday.am

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության, ինչպես նաև գործարար նվիրատուների վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 16 մլն դրամից ավել է ծախսվել այդ շոու-երեկոյի վրա։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին սոցիալական ցանցերում ակտիվորեն հրապարակում էր տեսանյութեր՝ հարվածային գործիքներ նվագելով։ Նրա սրտիկները ուղեկցվում էին ոչ միայն Զեմֆիրայի, Maroon 5-ի, Eminem-ի և այլ արտիստների երգերով, այլ նաև հայտնի արտիստների երգերով՝ իր նվագակցությամբ։ Փաշինյանը հարվածային գործիքներ էր նվագում, իսկ ավելի ուշ իր իսկ կազմավորած երաժշտական բենդի մասին հայտնեց և հրավիրեց «Վարչաբենդի» առաջին համերգին։


Ովքեր մասնակցեցին Փաշինյանի կազմավորած երաժշտական խմբի՝ «Վարչաբենդի» համերգին։ Նա հրավիրեց թիմակիցներին ու նախապես մանրակրկիտ ուսումնասիրված և գրանցված մասնակիցներին՝ հունվարի 30-ին Ջրվեժում գտնվող Palladium Hall-ում վայելելու «Վարչաբենդի» առաջին փակ ելույթը։


«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ պարզելու միջոցառման ֆինանսավորման աղբյուրն ու ծախսերի չափը։ Տեղեկացրեցին, որ «Վարչաբենդի» հետ կապված բոլոր ծախսերը իրականացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս հարցով ArmLur.am-ը պաշտոնական հարցում է ուղարկել կուսակցությանը, որի պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք։


Մինչ այդ ArmLur.am-ը լրագրողական հետաքննության շրջանակում կապ հաստատեց Palladium Hall-ի հետ՝ չներկայանալով որպես լրագրող, և պարզեց սրահում միջոցառում անցկացնելու սակագները։


Մասնավորապես, մինչև 500 անձի համար նախատեսված սրահի դեպքում մեկ մասնակցի արժեքը սկսվում է 27 հազար դրամից։ Այս հաշվարկով միայն սրահի սպասարկման արժեքը կարող է կազմել մոտ 13,5 մլն դրամ։


Բացի այդ, սրահում երաժշտական գործիքների օգտագործման համար սահմանված է առանձին վճար՝ 600 հազար դրամ՝ անկախ նրանից, թե խումբը ով է ներկայացնում։ Սրահում առկա 18 հոգանոց երաժշտական խմբի ծառայության արժեքը կազմում է ևս 1 մլն դրամ, որի համար ևս վճարելը պարտադիր է։ Այսպիսով՝ միայն երաժշտական ապահովման համար անհրաժեշտ է շուրջ 1,6 մլն դրամ։


Միասին դարձավ 15,1 մլն դրամ կամ մոտ 40 հազար ԱՄՆ դոլար՝ մոտ 500 մասնակցի դեպքում։ Այս արժեքն իր մեջ ներառում է բարձր կարգի օղի, մրգեր, զովացուցիչ ըմպելիքներ, 10 տարեկան «Ախթամար» կոնյակ, 4 տեսակի աղցան, 2 տեսակի տաք ուտեստ, նախուտեստներ։


Եթե համեմատենք Նիկոլ Փաշինյանի բենդի ծախսած թիվը, պետք է նկատենք, որ այն միաժամանակ կարող էր ծածկել մոտ 300 մարդու մեկ ամսվա միջինը։


Բայց քանի որ կարող է Փաշինյանը մեկ օրում մոտ 40 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար ստանալ ՀՀ պետբյուջեից, ուրեմն օրինաչափ է, որ մեկ օրվա խնջույքի համար 21,7 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրում կարող է վարչապետը ծախսել։


 

 Լուսանկարը` sputnik
09.02.2026
Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի ԱՄՆ փոխնախագահի այցի պատճառով