12.06.2026
Կաթողիկոս ընդունել է «Կարիտաս Գերմանիա» պատվիրակությանը
prev Նախորդ նորություն

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նավրուզյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն չի ներկայացել այսօրվա դատական նիստին։ Այդ պատճառով դատավորը որոշում է կայացրել նրան բերման ենթարկելու մասին:


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին ենթակաները 2021-ին արդարացվեցին, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանին առաջադրված՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը:


Վճռաբեկը բեկանեց այս որոշումը, գործն ուղարկեց նոր քննության, որով Քոչարյանին ու նրա նախկին ենթականերին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները անցնելու հոդվածով, որի համար սահմանված վաղեմության ժամկետն անցել է:

Կիևյան կամուրջը 2.5 ամիս երթևեկության համար փակ է լինելու
Հաջորդ նորություն next