12.06.2026
«FLYONE ARMENIA»-ը մեկնարկել է Երևան- Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը
prev Նախորդ նորություն

Նարեկ Կարապետյանի ելքը երկրից սահմանափակել են

Մենք այսօր պետք է լինեինք Վերին Լարսում և ներկայացնեինք, թե ինչ խայտառակ իրավիճակ է հայկական բեռնատարների և գյուղմթերքի արտահանման հետ, ուղիղ եթերով պետք է ներկայացնեինք մոտավորապես 15 կմ ձգվող հերթը, երբ հայկական գյուղմթերքները չեն կարողանում անցնել սահմանը: Սակայն սահմանապահները տեղեկացրեցին, որ իմ այցելությունն այնտեղ արգելված է և իմ վրա սահմանափակում դրեցին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց "Ուժեղ Հայաստան" կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը:


«Հիմա «Արմատ մեդիան» դա կանի, իսկ ես կշարունակեմ այստեղից հետևել պրոցեսներին»,- նշել է Կարապետյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակել է Հայաստանից  կարանտինային ապրանքների ներմուծումը։

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին
Հաջորդ նորություն next