11.02.2026
Երբ հեռուստաեթերով «բռնաբարվում» է ողջախոհությունը
prev Նախորդ նորություն

Վենսի այցը տարածաշրջան կհիշվի Ծիծեռնակաբերդի տհաճ դրվագով

Հայոց ցեղասպանության ճանաչման և, առհասարակ, մեր ժողովրդի հետ մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործության հարցը քաղաքական, անվտանգային, իրավական կամ բարոյական գործոններից բացի նաև շատ զգայուն թեմա է։


Թեև ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջան այցին տարբեր որակումներ տրվեցին, սակայն այն ֆիքսվեց ու կհիշվի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցի տհաճ դրվագով՝ գրառում անելու, այն ջնջելու և անչափ տհաճ խմբագրումով կրկին տեղադրելու հանգամանքով։


Տարբեր մեկնաբանություններ տեսա այդ քայլի շարժառիթների վերաբերյալ, այդ թվում՝ պաշտոնական արձագանքը․ աղմուկը կկանգնի, սակայն վերքը դեռ շատ երկար կարյունահոսի։


Ուզում եմ հիշեցնել, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի հիմքում երկար տարիներ դրված է եղել նաև անվտանգության բաղադրիչը, և պատմական փաստերի հերքումը, խեղաթյուրումը կամ շրջանցումը մշտական սպառնալիք են հայ ժողովրդի համար։


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 


 

Սառը ցնցուղ ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության կողմնակիցների համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
09.02.2026
Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի ԱՄՆ փոխնախագահի այցի պատճառով