6.02.2026
Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք
prev Նախորդ նորություն

Բաքվի քաղաքական գործարքը

Ինչպես որ «դատավարությունն» էր ֆարս, այնպես էլ «դատավճիռը»։ Բաքվում պահվող հայ գերիների հարցը քաղաքական է։ Ուրիշ ոչ մի տիրույթում այդ խնդիրը լուծում չունի։


Սիրելի հայրենակիցներ, մենք սա պետք է հստակ գիտակցենք։ Հասկանում եմ՝ շատերը փոքր հույս ունեին, որ կարող է Ադրբեջանի իշխանությունները մեղմ վճիռ կարդային մեր գերիներին, բայց վստահ եմ՝ նման հույս տածողներն էլ հոգու խորքում գիտեին, որ նման բան չի լինի։


Պատճառը պարզ է՝ Ադրբեջանը շարունակում է իր թշնամությունը Հայաստանի ու ամեն հայկականի դեմ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Պարզապես այդ թշնամությունը նոր գործիքակազմ և դրանից բխող նոր բնույթ է ստացել։ Ալիևի վարչակազմը շատ քայլերի է պատրաստ, որպեսզի այդ գործիքները շարունակեն գործել։ Օրինակ, չեմ բացառում, որ Հայաստանում կայանալիք ընտրություններինախաշեմին երեկ ցմահ «դատապարտված» մեր պատանդներից մեկ կամ երկու հոգու ազատ արձակեն։


Նույնը կարող է տեղի ունենալ նաև, օրինակ, ԱՄՆ փոխնախագահ Վենսի տարածաշրջանային այցի արդյունքում։ Նորից եմ կրկնում՝ հարցը քաղաքական է։


Հետևաբար պետք չէ հիասթափվել կամ, առավել ևս՝ հուսհատվել։ Պետք է գործել։ Ուժեղանալ, փոխել քաղաքական իրողությունները։ Բայց սրա մասին արդեն շատ եմ խոսել… Չկրկնվեմ։


Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Չվախենալ հայ ընտրողին բարոյական ընտրության առաջ դնելուց
Հաջորդ նորություն next