23.06.2026
Լուսանկարը` FT
prev Նախորդ նորություն

«Հրապարակ». Փաշինյանը մտադիր է Ծառուկյանին սնանկացնել

«Հրապարակ» թերթը գրում է.


«Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին ոչ միայն զրկեց խորհրդարան մտնելու հնարավորությունից՝ ԿԸՀ-ի միջոցով գողանալով ԲՀԿ-ի ձայները, այլև մտադիր է Ծառուկյանին սնանկացնել։


Մեկ շաբաթից ավելի է՝ ՊԵԿ-ը համատարած ստուգումներ է իրականացնում Ծառուկյանի և նրա ընտանիքի հետ կապվող բոլոր օբյեկտներում։ Մի կողմից՝ հավանաբար փորձում են Ծառուկյանին քաղաքականապես չեզոքացնել, թույլ չտալ, որ հետընտրական ակտիվություն դրսևորի, մյուս կողմից՝ Փաշինյանն իր սիրած գործով է զբաղվում՝ փորձում է խլել իր դեմ դուրս եկած անձի ունեցվածքը։ Նաև կապիտալի վերաբաշխում են իրականացնում երկրով մեկ:


Երեկ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հպարտությամբ հայտարարեց, որ անվավեր են ճանաչել Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատան` 2014 թվականին տրամադրված լիցենզիան: Օրեր առաջ էլ դատախազությունը գործընթաց է սկսել «Արարատցեմենտի» մասնավորեցման հետ կապված: Նման անթաքույց քաղաքական հետապնդումներ ընդդիմադիր ուժի հանդեպ, որն ընտրություններին է մասնակցել, ՀՀ քաղաքացիները չեն հիշում»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


 


 

Թշնամուն բարեկամ հռչակելը սպառնալիք է անվտանգությանը. Աբրահամյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Team Telecom Armenia
22.06.2026
Հայկական և ադրբեջանական ընկերությունները ինտերնետ-տարանցման համաձայնագիր են կնքել