19.06.2026
Փաշինյանը խորտակվողներին խորհուրդ է տալիս փրկվել սեփական ուժերով
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի տնտեսական անգիտության ու անգրագիտության դրսևորումը

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե տնտեսվարողները թող հարմարվեն նոր շուկաներին, որոնց հնարավորությունը ապահովել է կառավարությունը:


Այս հայտարարությունը մի կողմից Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի տնտեսական անգիտության ու անգրագիտության դրսեւորում է, մյուս կողմից իհարկե ինֆորմացիոն մանիպուլյացիաներին տիրապետելու հմտության:


Կառավարությունը որոշում է կայացրել սուբսիդավորել նոր ուղղություններով գյուղատնտեսական եւ վերամշակող արդյունաբերության արտահանումները: Եվ սա համարվում է իբրեւ նոր շուկայի հնարավորություն: Իրականում, այսօրվա գերհագեցած աշխարհում, որտեղ շուկաների համար դաժան պայքար են մղում անգամ գերխաղացողները, գերարտադրողները, չի կարող հայաստանցի արտահանողը պարզապես կառավարական սուբսիդիայի շնորհիվ գտնել նոր շուկա կամ «հարմարվել» նոր շուկայի:


Այդ պարագայում, կառավարության գերխնդիրը պետք է լինի տնտեսվարողի համար չստեղծել խնդիրներ արդեն իսկ եղած շուկաներում, որտեղ հարմարվել են, որտեղ ունեն լոգիտսիկ կապեր, որտեղ ձեւավորված են մատակարարումների շատ, թե քիչ կայուն շղթաներ, որտեղ անգամ խնդիրներ լինելու պարագայում՝ գոյություն ունեն լուծումների շատ, թե քիչ հղկված մեթոդներ եւ մեխանիզմներ:


Հայաստանի համեստ ծավալի տնտեսության համար, Հայաստանի աշխարհաքաղաքական համեստ դերակատարման համար, սա պետք է լինի կառավարության գերագույն խնդիրը՝ չանել ոչինչ, որը կխափաննի արդեն իսկ եղած շուկաներում հայկական բիզնեսի աշխատանքը: Մինչդեռ, ելնելով քաղաքական, իշխանական կոնյուկտուրայից, Հայաստանի կառավարությունը ստեղծում է այդտեղ լուրջ խնդիրներ, իսկ դրանք փորձում «փոխհատուցել» արդեն ինֆորմացիոն-մանիպուլյատիվ հմտություններով, այլ ոչ թե իրական նոր շուկաներով:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

 Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն
18.06.2026
Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն