19.06.2026
Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի տնտեսական անգիտության ու անգրագիտության դրսևորումը
prev Նախորդ նորություն

Փաշինյանին շտապ հետընտրական գործընթացներ են պետք

Հայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ եւ դա իրեն հենց հիմա է պետք։

Ինչու։

Ընտրությունների լեգիտիմությունն, ու երեք տեղամասերի արդյունքների չեղարկման պատճառով նաեւ` լեգալությունը, հարցականի տակ է։

Դա իր համար լրջագույն խնդիրներ է առաջացնում եւ երկրի ներսում, եւ, հատկապես, միջազգային հարթակներում, պոտենցիալ ծանր հետեւանքներով հանդերձ։

Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է։ Ցանկանում է ցույց տալ, որ ինքն ավելի շատ մարդ կհանի փողոց, քան` ընդդիմությունը, դրանով փորձելու է ցույց տալ, որ ավելի մեծ աջակցություն ունի։ Իսկ դրա հիմնավորումն այն է, որ ըստ իր պնդման, ընդդիմությունը փողով է գնել ձայները։

Սա է իր ետընտրական ստրատեգիան, ինչն ինքը միայնակ չի կարող անել։ Տանգո պարելու համար պարտնյոր է պետք, հանձինս ընդդիմության, որը հրաժարվում է իր հետ պարել։

Այսինքն, իրեն շտապ հետընտրական գործընթացներ են պետք։


Քաղաքագետ Ստեփան Դանիելյան


 

Կոլաժը` VERELQ
Հաջորդ նորություն next
 Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն
18.06.2026
Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն