Կիպրոսի հետ համագործակցությունը կարևոր է, ու հատկապես այն իմաստով, որ Կիպրոսի հարցը Հունաստանի համար այնպիսի խնդիր է (խոսքը հատկապես օկուպացված հյուսիսային Կիպրոսի մասին է), ինչպես մեզ համար Արցախը։ Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը:"Ու այս իմաստով կարևոր եմ համարում Կիպրոսի և Հունաստանի հետ հատկապես ռազմական համագործակցությունը և դաշինքային պլատֆորմի ձևավորումը` հայ-հույն-կիպրական։Հունաստանը Էգեյան ծովում ունի ավիացիոն գերազանցություն Թուրքիայի նկատմամբ և սա կարևոր հանգամանք է",- գրել է Պողոսյանը։ VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 6-7-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը: Իսկ մի քանի օր առաջ Հայաստանում ընդունեցին Հունաստանի Պաշտպանության նախարարին: