18.02.2026
Բայդենի հեռացումով աշխարհում շատ բան է փոխվելու՝ շատ հակամարտությունների ընթացքներ
prev Նախորդ նորություն

Պատերազմի կուսակցության պատմությունը և մեր հնարավորությունները

«Քաղաքացիական պայմանագիրը» գլոբալ պատերազմի կուսակցության՝ ԱՄՆ դեմոկրատների, մետաստազն է: Բայդենի նախագահության շրջանում մենք կորցրեցինք Արցախը, Հայաստանի տարածքներ և հիմա մեզ պարտադրում են նոր միակողմանի զիջումներ:

Բայդենը փտածության, այլասերվածության և պատերազմի խորհրդանիշն է: Ուկրաինացիները, հանուն Բայդենի վարչակազմի հակառուսական քաղաքականության վճարում են մարդկային կյանքերով ու տարածքներով: ՀՀ-ն ու հայ ժողովուրդը՝ նույնպես:

Բայդենի հեռացումը հնարավորությունների դուռ է բացում ՀՀ-ի համար: Այդ հնարավորություններից օգտվելը բացառվում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ: Նա միայն պատերազմի, պարտությունների, զոհերի, աղետի նոր դռներ կարող է բացել:

Հայաստանը պետք է օգտվի համաշխարհային թրենդից ու վռնդի գլոբալ պատերազմի կուսակցության տեղական դրածոներին, որպեսզի ապրելու հնարավորություն ստանա:

Փաշինյանը հայաստանյան փոքրիկ Բայդենն է, հայաստանյան Սահակաշվիլին է, հայաստանյան Զելենսկին է միասին վերցրած: Նրան մերժելը մեր անվտանգության ու կայուն խաղաղության ապահովման կարևորագույն նախապայմանն է: Դա հնարավոր կդառնա հստակ այլընտրանքի դեպքում: Դրանից հետո բոլորը կտեսնեն, որ Բայդեն-Էրդողան զույգի պահած ու Ալիևի սպասարկուի դերը կատարող Փաշինյանի իշխանությանը ոչ մի բան չի փրկի: Անգամ «կարմիր ֆեսավորները»:


"Մայր Հայաստան" դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյան


 

Փաշինյանի գործուղումների հակառակ կողմը. դիվանագետները՝ հետին պլանում. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան