23.11.2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախընտրական քարոզարշավ է սկսե՞լ. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Սյունիքի անվտանգային ողջ միջավայրն ու ենթակառուցվածքային տրամաբանությունը փոխվել է

Կան խնդիրներ, որոնք լրատվական խառը լրահոսի և գերգագեցած իրադարձությունների ֆոնին, այդպես էլ խորը դիտարկման չեն ենթարկվում:


Օրինակ` վերջին 4 տարվա ընթացքում ամբողջությամբ փոխվել է Գորիս քաղաքի դիրքն ու նշանակությունը, որը արմատական փոփոխություն է բերել համայնքին` անվտանգությունից մինչև կենցաղ:


Մինչև 2020 թվականը Գորիսը առանցքային խաչմերուկ էր և´ դեպի Արցախ, և´ դեպի Իրան: Դեռ չեմ ասում, որ սահմանագծի առումով, Ադրբեջանի հետ հսկայական հեռավորության վրա էր գտնվում:


Վերջին տարիներին Սյունիքի անվտանգային ողջ միջավայրն ու ենթակառուցվածքային տրամաբանությունը փոխվել է` անգամներով խոցելի դարձնելով ոչ միայն բուն մարզը, այլ հանրապետությունն առհասարակ


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան