19.04.2025
Փաշինյանի գործուղումների հակառակ կողմը. դիվանագետները՝ հետին պլանում. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Iran International-ի «քաղցր ստի» «արյունոտ» ստվերը

Իրանալեզու Iran International-ը հաղորդում է, որ Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել: Ըստ տեղեկության՝ պայմանագրի մեջ մտնում են ԱԹՍ-ներ և զենիթահրթիռային համալիրներ։

Երեկ «Առաջին լրատվական»-ի եթերում էի, երբ լրահոսում հայտնվեց այս լուրը ու հնչած հարցին ի պատասխան՝ ես, որպես բանալի բառ, օգտագործեցի «եթե հաստատվի այս լուրը» արտահայտությունը:

Հետո ինձ համար պարզ դարձավ, որ իրանալեզու Iran International-ը Վաշինգտոնից և Լոնդոնից կառավարվող ԶԼՄ է, որի հետևում Իրանի կառավարությանն ընդդիմադիր շրջանակներ են:

Ըստ ամենայնի, այս արտահոսքը ոչ միայն կեղծ է, այլ ուղղված է, մի կողմից, հայ-իրանական հնարավոր համագործակցության վիժեցմանը, մյուս կողմից՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր կամպանիայի հրահրմանը:
Սա ավելի շուտ՝ տարածաշրջանային արյունալի մի սցենար է, որը միանգամայն տեղավորվում է արևմտյան նեոլիբերալ շրջանակների պատկերացումներում:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց


 


 

Առաջիկա տարիներին էական փոփոխություն կլինի ռուս-թուրքական հարաբերությունների մասով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար