18.02.2026
Iran International-ի «քաղցր ստի» «արյունոտ» ստվերը
prev Նախորդ նորություն

Առաջիկա տարիներին էական փոփոխություն կլինի ռուս-թուրքական հարաբերությունների մասով

Ռուս-իրանական հարաբերությունների ներկա փուլը թույլ է տալիս եզրակացնել, որ առաջիկա տարիներին Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ էական փոփոխություն կլինի ռուս-թուրքական հարաբերությունների մասով։

Տարածաշրջանում ստանալով Իրանի հետ ռազմավարական համագործակցության լայն դաշտ, այլևս Թուրքիան անվտանգային առումով կկորցնի իր նշանակությունը Ռուսաստանի համար, միայն լոգիստիկ և տնտեսական առաջնահերթություններն են լինելու Թուրքիային շրջանցելու հիմնական խոչընդոտը։ Թուրքիան Ռուսաստանի համար դեպի տաք ջրեր դուրս գալու հիմնական կապուղին է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով, սակայն եթե հաշվի առնենք նեղուցներով նավարկելու միջազգային կոնվենցիայի` Մոնտրյոյի 1936 թվականի կոնվենցիամի առկայությունը, որին շրջանցելու համար Թուրքիան վերջին տարիներին փորձում էր շրջանցիկ ճանապարհներ կառուցել։

Բայց Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում իրողությունները փոխվելու են արմատապես, Սիրիան ժամանակի ընթացքում կարողանալու է վերականգնել նախկին ազդեցությունը, որը կանխազգալով Էրդողանը փորձում է Ասադի հետ վերականգնել հարաբերությունները, Իրաքը իր հերթին զգուշավոր անցում կատարելով դեպի իրանական ազդեցություն, աստիճանաբար կդառնա որոշակի գործոն, Իսրայելի համար ավելի դժվար ժամանակներ են սպասվում...


Քաղաքագետ Արա Պողոսյան


 


 

Քաջարանի թունել – 300 միլիոն դոլար. առաջընթացի գի՞ն, թե՞ պարտքի նոր բեռ
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան