«ԵՄ-ի անունից ամեն ինչ արել եմ՝ հեշտացնելու հայ-ադրբեջանական ուղիղ երկխոսությունը»․ Սա Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի խոստովանությունն է: Սրա մասին բազմիցս խոսել եմ: ԱՄՆ-ի, ԵՄ-ի հիմնական խնդիրն ամենևին էլ խաղաղության գործընթացի բարեխիղճ միջնորդ լինելը չի եղել: Արևմտյան խաղացողները, մի կողմից, լուծել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից Մոսկվայի դուրսմղման խնդիր, մյուս կողմից՝ նույն այդ գործընթացի միջոցով ապահովել են իրենց ներկայությունը Հարավային Կովկասում: Փաստացի Միշելը խոստովանում է, որ ամեն ինչ արել է Հայաստանը ադրբեջանա-թուրքական աքցանի մեջ դնելը հեշտացնելու համար, որովհետև ուժային այսօրվա դիսբալանսի պայմաններում հենց դա է ենթադրում Հայաստանի և Ադրբեջանի ուղղակի բանակցություններն՝ առանց միջնորդների: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց