Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Որքան էլ անհեթեթ հնչի, բայց այսօր հայկական Նախիջևանում, որտեղից Ադրբեջանի քաղաքականության հետևանքով հայերը հեռացել են, հետո էլ վերացվել է մեր դարավոր մշակութային ժառանգությունը, այդ հայատյաց պետության կողմից «փառատոն» է անցկացվում, որտեղ մեր երկիրը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», մեր երկրի մայրաքաղաքն էլ «Իրևան»։ Որքան ակտիվ ենք մենք հրաժարվում պայքարից, իրավունքներից, պատմությունից ու արմատներից, այնքան մեծանում է Ադրբեջանի ախորժակը։ Սա պարզ իրողություն է, որը միայն կույրն ու տգետը կարող է չտեսնել․․․»: