7.05.2025
Անասնագողությո՞ւն, թե քաղաքական առեւտուր. ինչ է կատարվում Գյումրիի ավագանիում
prev Նախորդ նորություն

Փաշինյանի վերջին շանսը

«Եթե այս ուրբաթ լինեն ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի՝ հավաքելով 50+1%»,- ասել է Ալեն Սիմոնյանը:


Ինչքան էլ այս հայտարարությունն իրականությունից կտրված լինի, թվում է սովորական կառավարող կուսակցության համար, որը վերարտադրվելու մոլուցք ունի:


Սակայն ավելի շատ տպավորություն է, որ Սիմոնյանը փորձել է կոտրել հոգեբանական այն մանթրաժը, որում հայտնվել են իր կուսակիցներն ու ՔՊ համակիրները՝ Գյումրիի ընտրություններից հետո:


Ինչքան էլ Գյումրիի ընտրությունները չեն կարող համապետականի համար մոդել հանդիսանալ, անհայտ է, որ դրանք առնվազն ցայտուն դարձրեցին, որ ՔՊ-ն 50+1% հավաքելու իրական հնարավորություն այլևս չունի, ավելին՝ խորհրդարանում կամ որևէ ավագանիում հայտնվելու է «անպատվաբեր մենության» մեջ՝ պսևդոարևմտամետների կանխատեսելի ֆիասկոյի պայմաններում:


Այնուամենայնիվ, ինչի՞ վրա է Փաշինյանի կամ ՔՊ հաշվարկը:


Այն «հետևողականությունը», որով վերջին օրերին խրախուսվում է յուրայինների խուլիգանությունը՝ հուշում է, որ Փաշինյանը չի բացառում անգամ էլեկտորալ «հեղաշրջման»՝ ընտրությունների կեղծման հնարավորությունը:


Մյուս կողմից, հնարավորինս գեներացվելու է հակառուսական նարատիվը:


Պատահական չէ, որ Արսեն Թորոսյանը հայտարարում է՝ Մոսկվայից փորձում են համակարգված ազդել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա: Իշխանական պատգամավորը որպես հիմնավորում կրկնել է այն, ինչ երեկ նաև Ազգային ժողովի նախագահն էր ասել, թե Ռուսաստանի կենտրոնական իշխանությունն այդ նպատակին հասնելու համար Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում:


2026-ը Փաշինյանի վերջին շանսն է՝ քաղաքակիրթ հեռանալու:


Դատելով իշխանության ագրեսիվ վարքագծից՝ Փաշինյանը այդ շանսից օգտվել չի պատրաստվում:


Բայց դրանից իշխանության մնալու նրա շանսերը չեն ավելանում, փոքրանում է Փաշինյանի անցնում հեռանալու հնարավորությունը:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

Մոսկվան շրջանցում է Բաքվին Վրաստանի շուկայում, Երևանը՝ ցանկանում ադրբեջանական գազ ներկրել
Հաջորդ նորություն next
 Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին
06.05.2025
Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին