8.05.2025
Օրվա իշխանության ներքին վախերն ու ոչ լեգիտիմությունը
prev Նախորդ նորություն

Մեսրոպ Առաքելյան. Իշխանությունն այսօր լեգիտիմացնում է բռնությունը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Հայելի ակումբում տված հարցազրույցում խիստ քննադատության է ենթարկել Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած բռնության դեպքը՝ այն որակելով որպես պետական մակարդակի խուլիգանություն։


«Դա միջանձնային վեճ չէր։ Արթուր Չախոյանը բարձրաձայնում էր հնարավոր չարաշահումների մասին, և նրան պարզապես ծեծի են ենթարկել։ Այս ամենը պետական կառույցի ներսում է տեղի ունեցել, և սա լուրջ հարված է համակարգին», – նշել է Առաքելյանը։


Նրա խոսքով, հատկապես մտահոգիչ է Նիկոլ Փաշինյանի լռությունը և իշխանական շրջանակների փորձերը՝ արդարացնելու կատարվածը․ «Իշխանությունն այսօր որդեգրել է մի քաղաքականություն, որի հիմքում բռնությունն է։ Մարդուն կարող են ծեծել, ներողություն խնդրել և անպատիժ շարունակել»։


Անդրադառնալով վերջին օրերի այլ տեսանյութերին՝ Մեսրոպ Առաքելյանը նշել է․ «Արմավիրի բաժնում ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ դրսևորված բռնությունը վկայում է, որ ոստիկանությունում բարեփոխումներ չեն եղել՝ փոխվել են միայն համազգեստն ու մեքենաները, բայց ոչ մոտեցումները»։

 Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին
06.05.2025
Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին