22.12.2024
Հենց հիմա Նիկոլը ուղիղ եթերում խաբում է. Շարմազանով
20.06.2023
Հենց հիմա Նիկոլը ուղիղ եթերում խաբում է. Շարմազանով

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը գրում է."Հենց հիմա Նիկոլը ուղիղ եթերում խաբում է։ Նա չի ասում ամենակարեւորը. հոկտեմբերի 19-ին նա մեզ ասել է, որ պատերազմն արդեն տանուլ է տրված ու սա պարտություն է։Նա նաեւ ասել է, որ խնդրել է Պուտինին ՀՀ սահմանին ռուսական դրոշներ տեղադրեն, որ Ադրբեջանը չներխուժի Սյունիք, իսկ հիմա եկել ազգային տղա է խաղում, թե թույլ չեմ տվել Մեղրիում խաղաղապահներ ու միջանցք։Հիմա համեմատեք հոկտեմբերի 19-ի առաջարկն ու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։Եթե հոկտեմբերի 19-ին Շուշին մնում էր հայկական վերահսկողության տակ թեկուզ ադդբեջանցիների վերաբնակեցման հեռանկարով, ապա նոյեմբերի 9-ին Շուշին անցավ Ադրբեջանի վերահսկողության։Հոկտեմբերի 19-ին Շուշիում ծածանվելու էր Արցախի դրոշը, իսկ Ամենափրկիչ եկեղեցու վրա՝ խաչը։ Իսկ այսօր այնտեղ ադրբեջանական դրոշ է, խաչն էլ հանված է։Հոկտեմբերի 19-ից հետո հազարավոր տղաներ զոհվեցին։ Հոկտեմբերի 19-ից հետո ինչքան զոհ տվել ենք՝ Նիկոլի խղճին է։Ու դրա համար նա դատվելու է",- գրել է Շարմազանովը։ Հիշեցնենք, այս րոպեներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստում խոսում է 44-օրյա պատերազմի մասին: