2.07.2025
Բռնատիրության բաստիոնի վերածված Հայաստան
11.01.2024
Բռնատիրության բաստիոնի վերածված Հայաստան

Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգելուց հետո առաջին անգամ էի տեսակցության գնում: Դժվար է պատկերացնել, որ Արմենի նման մարդը նույնիսկ մեկ օր կարող է բանտում անցկացնել, բայց դե իշխանությունն ամեն ինչ իր գարշելի պատկերացումներով է չափում և, ցավոք, Արմենը շարունակում է բանտում մնալ: Այս  մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:«Մեկ այլ ՔԿՀ-ում` «Վարդաշենում» նաև Մամիկոն Ասլանյանին ու Նարեկ Մալյանին եմ տեսակցել:Ամիսներն անցնում են, իսկ մարդիկ իշխանության քաղաքական վրեժխնդրության հետևանքով դեռ բանտում են:Երեկ նաև սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ բերման ենթարկված/կալանավորված անձանց գործով դատական նիստն էր, որով 11 անձ է անցնում` ճնշող մեծամասնությունը 18-19 տարեկան երիտասարդներ են:Այս մարդիկ իրենց արդար պահանջը ձևակերպելիս ու իրենց հայրենիքի հետ տեղի ունեցածի հետ չհամակերպվելով բախվել են պետական բութ մեքենային, որի հետևանքով մի մասը նստած է, մի մասը` տնային կալանքում կամ վարչական հսկողության տակ` կարված գործի ներքո:Բռնատիրության բաստիոնի վերածված Հայաստան",- գրել է Աբրահամյանը: