Ինչքան իշխող ուժի խոստումներն ու գլուխգովելը արցախցիներին պատշաճ ընդունելու-տեղավորելու վերաբերյալ «եվրոպական բարձունքներ» է գրավում, դրան հակառակ արցախցիների խնդիրներն աճում ու կուտակվում են: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:"Բնակարանի վարձավճարներ-կառավարության խոստումներ-միջին վիճակագրական արցախցի եռանկյունում կենցաղային տարրական կյանքի պայմանները չեն ապահովում:Մեծ թվով հարցեր, որոնք մակերեսին նկատելի չեն` կրթական, առողջապահական, սոցիալական ապահովության և ծառայության հետ կապված խնդիրներ, թողնված են անորոշության կամ կիսալուծումների հույսին:Այս ամբողջն իր խորը արտահայտումը կստանա առաջիկա ամիսներին, երբ իրավիճակը պայթյունավտանգ ու անկանխատեսելի հուն կմտնի",- գրել է Աբրահամյանը: