8.03.2026
Մեր մոտ՝ հեծանվավազք, Ադրբեջանում՝ ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ
prev Նախորդ նորություն

Եթե Մատենադարանի դահլիճը լսում և հանդուրժում է, Փաշինյանն էլ իրավունք ունի նման բան ասելու

Ըստ մամուլի հրապարակումների՝ «կրթվողների ատամանը» օրերս ասել է, թե «պատերազմը իմ օրոք չի եղել, ե´ս եմ եղել պատերազմի օրոք»։

Իրականում, եթե Մատենադարանի դահլիճը դա լսում և հանդուրժում է, էլ չասած՝ որ ի սկզբանե գնում է դա լսելու, նա էլ իրավունք ունի նման բան ասելու։ Այնուհանդերձ պատմության մի քանի պարզ անալոգիաներ են մտքիդ գալիս։

Պատկերացրեք՝ Հիտլերն ասեր՝ «Համակենտրոնացման ճամբարներն իմ օրոք չեն եղել, ե´ս եմ եղել ճամբարների օրոք» կամ Պոլ Պոտը ասեր՝ «սեփական ժողովրդի զանգվածային կոտորածը իմ օրոք չի եղել, ե´ս եմ եղել դրա օրոք»։

Եվ իհարկե կասեին, եթե այդ ամենից հետո լիներ լսարան  ու ծափահարողներ։


Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ