Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Telegram-ի իր ալիքում ներկայացրել է "Հայաստանի վերաբերյալ ՄԱԿ-ի թարմ վիճակագրությունը"։ «Վերջին երեք ամսում հանրապետությունում թերսնվածների թիվն ավելացել է 90 հազարով։ Ընդ որում, Հայաստանում թերսնվածների ընդհանուր թիվը 500 հազար է։ Պարենային ապրանքների գների սրընթաց աճը հատկապես հարվածում է բնակչության առավել խոցելի շերտերին՝ վերջին չորս տարիների ընթացքում ժողովրդի հաշվին հարստացած իշխող ոհմակի շքեղ կյանքի ֆոնին»,- գրել է նա։