Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի գերակշիռ մասը ձախողվում է այն պատճառով, որ խուսափում է առերեսվել դառը ճշմարտության հետ՝ պատերազմի պարտության և Արցախի կորստի հետևանքով ջախջախվել է այն ազգային- պետական կոնցեպցիան, որ ընկած էր Երրորդ հանրապետության հիմքում: Այդ կոնցեպցիան չի վերականգնվելու նույնիսկ այն պարագայում, եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա: Մենք նոր ազգային-պետական կոնցեպցիայի անհրաժեշտություն ունենք: Այն քաղաքական ուժը կամ քաղաքական ուժերի խումբը, որը կկարողանա դա համարձակ ձևակերպել՝ նա էլ կարող է քաղաքական լուրջ հայտ ներկայացնել 2026-ի ընտրություններում: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց