19.01.2026
Նոր ռիսկեր՝ Հայաստանի համար
22.07.2024
Նոր ռիսկեր՝ Հայաստանի համար

Ումով ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը կփոխարինի Բայդենին և արդյո՞ք այդ թեկնածուն կարող է մրցունակ լինել Թրամփին՝ դա հարց է, որը հուզում է առավելապես ու առաջին հերթին՝ ամերիկացիներին: Իսկ մեզ այլ խնդիր պետք է մտահոգի՝ անկախ այն հանգամանքից, որ Բայդենը պաշտոնավարելու է մինչև հաջորդ տարվա հունվարի երրորդ տասնօրյակը, նրա վարչակազմն այլևս որևէ հեղինակություն չի վայելելու միջազգային հարաբերություններում: Կարևոր չէ՝ ինչպես ենք վերաբերում ԱՄՆ-ին. չնայած նրա թուլացած դիրքերին՝ նա մնում է աշխարհի թիվ մեկ գերտերությունը:Ըստ այդմ, ԱՄՆ ներքաղաքական տուրբուլենտությունը բերելու է նրան, որ մեր տարածաշրջանում ևս թուլանալու է նրա ազդեցությունը, ներգրավվածությունը՝ դրանից բխող նոր ռիսկերով: Մանավանդ, որ Փաշինյանի իշխանությունը «բոլոր ձվերը» դրել էր Բայդենի վարչակազմի «զամբյուղի» մեջ: Հ.Գ.  Բայդենը կոչ է արել նախագահի թեկնածու առաջադրել փոխնախագահ Քամալա Հարիսին: Ամերիկյան քաղաքական կյանքին ծանոթ մասնագետները պնդում են, որ սա ծայրահեղ անհաջող ընտրություն է: Մյուս կողմից, լիբերալ վերնախավն այլընտրանք, ըստ էության, չուներ. եթե Հարիսը չառաջադրվեր, նրանք կարող էին կորցնել իրենց համար կրիտիկական ձայները սևամորթների շրջանում: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց