Ուկրաինական արկածախնդրությունն ամբողջությամբ տապալվեց
Սուջա քաղաքի քաղաքապետարանի շենքի վրա բարձրացվեց ռուսական դրոշը։ Այս պահին արդեն կարող ենք ասել, որ ուկրաինական արկածախնդրությունն ամբողջությամբ տապալվեց։
Կարո՞ղ էր Ռուսաստանն ավելի շուտ ազատել սեփական տարածքը: Իհարկե կարող էր, բայց դա կլիներ ահռելի մարդկային կորուստների գնով։
Ի՞նչ շահեցին կողմերը այս ոչ լրիվ 8 ամիսների ընթացքում և ինչ կորցրին։ Ուկրաինան իմիջային ձեռքբերում ունեցավ իր հովանավորների մոտ, փորձեց ցույց տալ, որ իրենք կարող են օպերացիաներ իրականացնել, հետևաբար անհրաժեշտ է շարունակել զենքի մատակարարումները։ Ռուսաստանն իհարկե իմիջային կորուստ ունեցավ, ենթարկվեց քննադատության և անգամ ծաղրի երկրի ներսում և երկրից դուրս, բայց կարողացավ իր տարածք քաշել ուկրաինական էլիտար շուրջ 60.000-ոց խմբավորումը մի քանի հազար միավոր տեխնիկայով, որոնք անկասկած իր համար խնդիրներ կարող էին ստեղծել ռազմաճակատի այլ հատվածներում։ Այդ խմբավորման անդամների ճնշող մեծամասնությունն այլևս կմնա Կուրսկի հողում ոչնչացված տեխնիկայի հետ միասին։
Մտնելով Կուրսկի մարզ, ուկրաինական կողմը հաղթեց ճակատամարտը՝ պարտվելով պատերազմում։
Քաղաքագետ Գրիգոր Բալասանյան