19.01.2026
Մեր թշնամիները պատահական ոչինչ չեն թիրախավորում. նրանք հարվածում են մեր պետության հիմքերին
05.07.2024
Մեր թշնամիները պատահական ոչինչ չեն թիրախավորում. նրանք հարվածում են մեր պետության հիմքերին

Ընդունման օրվանից Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և դրա հիմքում ընկած Անկախության հռչակագիրը եղել է Թուրքիայի թիրախներից մեկը։ Թե՛ 1990-ականներին, թե՛ 2000-ականներին տարբեր առիթներով ու գերազանցապես ոչ պաշտոնական մակարդակում թուրքական կողմն անդրադառնում էր Հայաստանի Սահմանադրությանը։ 2020 թվականից հետո արդեն պաշտոնապես Թուրքիան Ադրբեջանի բերանով պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը, քանի որ տեսավ հնարավորություն։ Նման պահանջը այսօր հերթական պայման-պարտադրանքն է ուրիշ բազմաթիվ պարտադրանքների շարքում, որոնք կոչված են ոչ թե «խաղաղություն հաստատելուն», այլ հայկական պետությունը թուլացնելուն։ ՀՀ սահմանադրությունը պարունակում է դրույթներ, որոնք մեր պետությունը վերածում են աշխարհաքաղաքական միավորի՝ քաղաքական հստակ ազգային սկզբունքներով, այլ ոչ թե Թուրքիայից կախյալ գավառի։ Ուստի պետք է հարվածել նաև դրան, ինչպես հարվածում են Սփյուռքին, բանակին, կրթական համակարգին, հերոսներին, Հայոց ցեղասպանությանը և այլ գործոնների։ Մեր թշնամիները պատահական ոչինչ չեն թիրախավորում. նրանք հարվածում են մեր պետության ամենակարևոր հիմքերին։ Հետևաբար այսօր՝ Սահմանադրության օրը լավ առիթ է հիշելու, որ այդ փաստաթուղթը, իր բոլոր թերություններով, մեր պետականության խորհրդանիշներից է և իրավական հենքերից, որը առավել քան երբևէ պետք է պաշտպանել բոլորիս։ Թուրքագետ Վարուժան Գեղամյան