23.12.2024
Հայաստանը չի կարող գոյատևել, եթե մեր երկրի ղեկը մնա թուրքամետների ձեռքին.Վարուժան Գեղամյան
05.04.2023
Հայաստանը չի կարող գոյատևել, եթե մեր երկրի ղեկը մնա թուրքամետների ձեռքին.Վարուժան Գեղամյան

Հայկական ալիքի խմբագրական թիմը պատրաստել է մի մանրամասն քարտեզ, որտեղ երևում է, թե ինչպես է 2020 թվականի նոյեմբերից հետո, այսինքն կապիտուլյանտների խոստացած «խաղաղության փուլում» Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը գրավվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Կարմիրով երևում են գրավված տարածքները, որոնցից վերջինը եղել է մեկ շաբաթ առաջ Սյունիքի տեղ գյուղում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ "Կարմիրով երևում են գրավված տարածքները, որոնցից վերջինը եղել է մեկ շաբաթ առաջ Սյունիքի տեղ գյուղում։ Այսպես մանր-մանր առաջ է գալու Ադրբեջանը, որովհետև իրենց դեմն առնելու փոխարեն ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունները պայքարում են մեր՝ Հայաստանի քաղաքացիների դեմ և փորձում են մեզ չթողնել, որ մենք պայքարենք մեր երկրի համար։ Սա է ողջ էությունը ներկա իրավիճակի։ Հայաստանը չի կարող գոյատևել, եթե մեր երկրի ղեկը մնա թուրքամետների ձեռքին", - գրել է նա։