Արհեստածին Ադրբեջանում չեն ընդունում ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը. Ոսկանյան
Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պաշտոնական ճառում կրկին բարբաջել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին, որով թշնամին «կոչում է» Հայաստանի Հանրապետությունը։
Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
"Հաականո՞ւմ եք՝ արհեստածին Ադրբեջանում փաստացիորեն չեն ընդունում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի գոյությունը, մեր հայրենիքի սրբազան հողում ապրելու և պետությւոն ունենալու մեր տարրական իրավունքը, որը մենք նվաճել ենք հազարամյակների մեր ճիգով, արյունով, քրտինքով ու մտքով։
Բոլոր պատրանքները, թե նույնիսկ մեր այս տարրական իրավունքը չճանաչող բարբարոսների հետ հնարավոր է ինչ-որ երկարաժամկետ խաղաղություն, սին են, վտանգավոր և, ըստ էության, ցեղասպանության նոր դուռ բացող։
Սին են և վտանգավոր նաև այն բոլոր «մտքերը», թե մեր փոխարեն ինչ-որ մեկը կռվելու է բարբարոսների դեմ։ Մեզ հետ կռվողներ, մեզ աջակցողներ ու օգնողներ, այո՛, կարող են լինել և կլինեն ճիշտ աշխատելու դեպքում, սակայն մեր փոխարեն ոչ ոք չի մարտնչելու հանուն Արցախի և Հայաստանի հանրապետությունների",- գրել է Ոսկանյանը։։