23.12.2024
Արցախի ադրբեջանացմանը տանելու ճանապարհին դրսից փորձելու են Արցախում դաշնակիցներ գտնել
10.03.2023
Արցախի ադրբեջանացմանը տանելու ճանապարհին դրսից փորձելու են Արցախում դաշնակիցներ գտնել

Ադրբեջանն Արցախի առաջ ինտեգրման կամ պարզ ասած` ադրբեջանացման, պահանջ է դրել, որին հակազդելու որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվում: Հայաստանի իշխանությունը գիտակցաբար իրավիճակը բերել հասցրել է մի կետի, որտեղ ընտրությունը ադրբեջանացման և պատերազմի միջև է: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:"Ադրբեջանն այսքան լկտիացել և շանտաժը առարկայական սպառնալիքի է վերածել, որովհետև նախ Արցախի ադրբեջանացմանը կողմ է ՀՀ իշխանությունը, ավելին` դրան հասնելու համար նույնիսկ ճնշումներ է գործադրում Արցախի նկատմամբ, երկրորդ, մեր տարածաշրջանի ազդեցիկ ուժերը պայթյունը կասեցնելու լուրջ ջանքեր չեն գործադրում:Այս օրերին ուշադիր հետևեք, թե Արցախում և Հայաստանում որ ուժը, պաշտոնյան, դերակատարը ինչ վարքագիծ են դրսևորում, ինչ են խոսում և ինչպես գործում:Արցախի ադրբեջանացմանը տանելու ճանապարհին դրսից փորձում/փորձելու են Արցախում դաշնակիցներ գտնել, որպեսզի ամրոցի դռները ներսից բացեն և սահում հանձնում ապահովեն:Վերջին հենման կետն Արցախում է, այդ պատճառով Արցախի ադրբեջանացման կողմնակիցները փորձելու են ներսում տատանում, ցնցում բերել",-գրել է պատգամավորը: