Տարածքային հավակնությունների քաղաքականությունը Բաքուն իրականացնում է անթաքույց
Մինչ մեզ մոտ Ազգային Ժողովում իշխող ուժի ներկայացուցիչները շուտ շուտ են կրկնում «Ղարաբաղ» բառը, որ Ալիևը սիրտը շոյեն, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորներից մեկը՝ Արզուխան Ալիզադեն, իր հարցազրույցներից մեկում, խոսելով Սյունիքի նկատմամբ ադրբեջանական նկրտումների մասին, ասում է, որ հայկական հասարակությունը «հիվանդ է»։ «Նրանք սիրում են վերահսկվել ուրիշների, ոչ թե իրենց կողմից: 30 տարի անց նրանք վերջապես «երկաթե բռունցք» զգացին իրենց գլխին ու մի քիչ խելքի եկան։ Երևում է՝ հաջորդ անգամ ևս «երկաթե բռունցքը» գործի կդրվի։ Մեր նախագահը շատ կոնկրետ ասաց, որ Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է․․․»։
Հայերի նկատմամբ ատելության քարոզի և Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների քաղաքականությունը Ադրբեջանում իրականացվում է պետական մակարդակով՝ անթաքույց։ Այն արտահայտվում է ամենուրեք, հենց սա է խորքային ու լուրջ խնդիրը, որի մասին մեզ մոտ գերադասում են լռել ու չտեսնելու տալ․․․
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան