21.01.2025
Համընդհանուր հայտարարագրի համակարգը չի կանխարգելում կոռուպցիա
prev Նախորդ նորություն

Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում. մարդիկ պատրաստվում են դուրս գալ փողոց

«Հրապարակ» թերթը գրում է.


«Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում են տարածքներ հանձնել Կիրանց-Ոսկեպար հատվածից:


Կիրանցեցի Անդրանիկ Նազարյանը մեզ ասաց, որ խոսքը վերաբերում է «Ոսկեպարի եռանկյունի» կոչվող հատվածին, որն ունի խիստ կարևոր ռազմավարական նշանակություն, և այն Ադրբեջանին հանձնելու դեպքում մի շարք տարածքներ, այդ թվում` գազատարը, ճանապարհը, անցնում են թշնամու վերահսկողության տակ: Տեղի բնակիչները, որոնք անցած տարվա գարնանը` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանակ գերակտիվ էին, այժմ էլ վճռական են տրամադրված, չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն մեզ ասացին, որ կա առաջնորդի խնդիր:


Մարդիկ ցանկանում են ամեն գնով պահել իրենց հողերը, բայց կարծում են, որ պետության ռեպրեսիվ մեքենայի դեմ միայնակ անզոր են, իրենց ուժեղ, խելացի և չընկրկող առաջնորդ է հարկավոր»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում։


 


 

Բաքվում ընթացող դատավարության մեխն Ադրբեջանի համար` Հայաստանին ագրեսոր երկիր հռչակելն է
Հաջորդ նորություն next