4.07.2025
Ադրբեջանի խիստ սպառնալիքների և ուժի կիրառման վտանգի պայմաններում Արցախը կոլափսի եզրին է
22.09.2023
Ադրբեջանի խիստ սպառնալիքների և ուժի կիրառման վտանգի պայմաններում Արցախը կոլափսի եզրին է

ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցւթյան քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. "Արցախում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:Եվլախում ռուսների միջնորդությամբ արցախցիների ու ադրբեջանցիների հանդիպումը կարելի է գնահատել որպես կողմերի դիրքորոշումների փոխանակում, որտեղ որևէ հարցում գրավոր որևէ արձանագրում չկա:Ստեղծված բարդ իրավիճակում Արցախի պետական համակարգն ու ինստիտուտները խիստ խափանումներով են գործում, որովհետև ստեղծվածը զուտ հետպատերազմյան իրադրություն չէ:Հայաստանյան իշխանությունների կործանարար քաղաքական կուրսն ու ադրբեջանական ագրեսիվ գործողություններն արցախցիներին փաստի առաջ են կանգնեցրել` խիստ սահմանափակելով շարժի ու գործելու հնարավորությունները:Առհասարակ Ադրբեջանի խիստ սպառնալիքների, ճնշումների և ուժի կիրառման վտանգի պայմաններում Արցախում համակարգը կոլափսի եզրին է` իր բոլոր ծանր հետևանքներով",- գրել է Աբրահամյանը: