20.04.2025
 Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի վերջին օրերին արտահայտած մտքերը բնավ նոր չեն

Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը բնավ նոր չեն, մենք դրանց արդեն տևական ժամանակ ծանոթ ենք՝ ուղղակի փոքր ինչ այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում:


Տվյալ դեպքում առանցքայինը ոչ այնքան բովանդակությունն է, որքան պահի ընտրությունը: Եվ չի բացառվում, որ խիստ անհանգստացած են Արցախի Հանրապետության սահմանադրական մարմինների՝ Նախագահի և Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի մոտալուտ ավարտը, որպես այդ մարմինների իբր վերջնական լուծարում դիտելու նենգ ակնկալիքով:


Արցախի հիշյալ սահմանադրական մարմինների կարգավիճակը պահպանվելու է նաև այդ ժամկետների ավարտից հետո, քանի որ հերթական ընտրությունը բացառող՝ հայտարարված ռազմական դրությունը ոչ միայն չի չեղարկվել, այլև ագրեսիայի ճանապարհով ամբողջովին այդ պետությունը բռնազավթելու արդյունքում ի հայտ են եկել էլ ավելի ծանրակշիռ հիմքեր...


Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյան


 


 

Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար