Իշխանության պրոպագանդան, պսևդոարևմտամետները, թերևս, մի քանի օր թմբկահարեին Ռուբինյան- Քըլըչ հանդիպման փաստը՝ որպես դիվանագիտական հաջողություն, եթե նրանց «ոգևորության» վրա շատ արագ «սառը ցնցուղ» չպահեին Անկարայից: «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է։ Եթե այդ գործընթացը դրական ավարտ ունենա, ապա մենք կարող ենք բացել հայ - թուրքական սահմանը»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ Սրան համադրենք Էրդողանի վերջերս հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ հայ-ադրբեջանական կարգավորման վերջին հանգրվանը «Զանգեզուրի միջանցքն» է ու պատկերն ամբողջական է դառնում: Անկարայից, ըստ էության, առաջարկում են «սահմանի բացում՝ միջանցքի դիմաց» բանաձևը: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց