28.04.2025
ՀՀ-ն ժամ առաջ պետք է ռազմաքաղաքական և տնտեսական պայմանագիր կնքի Իրանի հետ. Խաչիկ Ասրյան
08.06.2023
ՀՀ-ն ժամ առաջ պետք է ռազմաքաղաքական և տնտեսական պայմանագիր կնքի Իրանի հետ. Խաչիկ Ասրյան

Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը, Հայաստանի և Արցախի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու հայ ժողովրդի անվտանգությունն անսասան պահպանելու և պաշտպանելու, Հայաստանի ու Արցախի տնտեսությունը անընդհատ հզորացնելու համար, ժա՛մ առաջ պետք է ռազմաքաղաքական և տնտեսական պայմանագիր կնքի Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ Իրանն ընդունելով որպես Հայաստանի համար ռազմաքաղաքական և տնտեսական բնական դաշնակից, իսկական բարեկամ: Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ: "Այնուհետև, Իրանը Սյունիքում և Արցախում պետք է տեղակայի իր ամենահզոր ռազմաբազաները, միաժամանակ, Իրանը, Հայաստանի հետ համատեղ, Հայաստանում պետք է հիմնադրի իրանա-հայկական ռազմարդյունաբերության և արդյունաբերության պետական գործարաններ՝ ապահովելով նաև բազմահազար աշխատատեղեր։ Ավելին՝ Հայաստանի ամբողջ բիզնես աշխարհը, Հայաստանի համար ռազմաքաղաքական և տնտեսական բնական Դաշնակից, իսկական Բարեկամ Իրանի աջակցությամբ, միանգամից դուրս կգա դեպի ծով, դեպի օվկիանոս և կսկսվի 21-րդ դարի Հայաստանի տնտեսության իսկական զարթոնքը։ Ի՛ գործ",- ասված է Ասրյանի հայտարարության մեջ։