Հայաստանում իշխանափոխություն չի ստացվում ոչ թե այն պատճառով, որ ընդդիմությունն է թույլ (թեև իրականում թույլ է) կամ որ իշխանությունն է ուժեղ (Հայաստանում բացարձակ անիշխանություն է՝ բառի խորքային իմաստով): Իշախանափոխություն չի ստացվում, քանի որ Հայաստանի (նաև Արցախի) վերաբերյալ կա միջազգային կոնսենսուս: Այս մասին գրում է էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:"Կոնսենսուս, որն ապահովվում է առաջին հայացքից իրարամերժ աշխարհաքաղաքական դերակատարների կողմից՝ ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, Թուրքիա, Իրան:Չինաստանը դեռևս չի մտնում տարածաշրջան՝ սահմանափակվելով Վրաստանի ու Արդբեջանի հետ տնտեսական համագործակցությամբ (Հայաստանի կողմից համագործակցության ունակ ինստիտուտ կամ սուբյեկտ չկա): Պարզ է, որ նշված միջազգային կոնսենսուսը պետք է սպասարկվի նաև Հայաստանի ներսում: Ինչը և արվում է գործող պսևդո-իշխանության և դրան աջակցող մարգինալ խմբերի կողմից",- գրել է Դավթյանը: