20.11.2024
Առ ոչինչ․ ո՞ւմ նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը նպատակ ունի նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկել Հայաստանի դեմ. ադրբեջանագետ

Փորձագետ` Ահմեդ Ալիլին, սերտորեն համագործակցում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ։ Նա հարցազրույցա տվել, որում ուղղակի խոստովանում է, որ Ադրբեջանը նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկել Հայաստանի դեմ, անգամ ուղղություններն է ասում: Նա նշում է, որ Հայաստանի չմասնակցելը COP29֊ին Ադրբեջանի կողմից հետագա ագրեսիվ քայլերի ձեռնարկման պատճառներից մեկն է։


«Երբեմն անգամ հետախուզական տվյալներ պետք չեն Ադրբերջանի հետագա գործողությունները կանխատեսելու համար։ Նրանք բաց տեքստով խոսում են իրենց ծրագրերի մասին։ Ընդամենը պետք է լսել և ժամանակին կանխել վտանգները՝ կեղծ դիսկուրսներ հորինելու և սեփական պետության Անկախության հռչակագիրը սպառնալիք համարելու փոխարեն»։


Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյան