Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանությունները փորձում են հողի վրա ստեղծել նոր իրավիճակ, նոր առավելություն, որից հետո կրկին կվերադառնա բանակցային գործընթացի՝ հագուրդ տալով իր առավելապաշտական նկրտումներին: Այս մասին գրում է Արդարություն կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը. "Պետք է պատրաստ լինել, որ ադրբեջանը նոր իրավիճակում չունենա էլ ավելի նպաստավոր պայմաններ: Փաստ է, որ ՀՀ իշխանություններն այս իրողություններին դիմադրելու ոչ ցանկություն ունեն, ոչ հնարավորություն: Ուստի Արցախը պետք է դառնա այն առանցքը, որի շուրջ պետք է ձևավորվի պայքարը",- գրել է Հակոբյանը Facebook-ի իր էջում: