22.12.2024
Վահե Ղազարյանի նախարար նշանակվելը խիստ անհաջող է. Սուրենյանց
10.01.2023
Վահե Ղազարյանի նախարար նշանակվելը խիստ անհաջող է. Սուրենյանց

Վահե Ղազարյանը նշանակվեց նորաստեղծ ՆԳ նախարար: Այս մարդուն անձամբ չեմ ճանաչում ու ավելորդ է ասել, որ նրա դեմ անձնական ոչինչ չունեմ: Այսուհանդերձ, գործող ոստիկանապետի նախարարական նշանակումը խիստ անհաջող եմ համարում: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:"ՆԳՆ ստեղծումը ներկայացվեց՝ որպես համակարգային բարեփոխում, ինչը ենթադրում է, որ կառույցի ղեկին պետք է գտնվեր ռազմավարական մտածողություն, քաղաքական բնավորություն ունեցող մարդ:Ընտրվեց ճիշտ հակառակ տրամաբանությունը, ինչը բերելու է ռեպրեսիվ մեխանիզմի, մտածողության ուժեղացմանը պետական համակարգում, ըստ էության՝ փրկարար և միգրացիայի ծառայությունները կցվում են ոստիկանությանը",- գրել է նա: Հիշեցնենք, Վահե Ղազարյանը նախքան ՆԳ նախարար նշանակվելը զբաղեցնում էր ՀՀ Ոստիկանապետի պաշտոնը: