ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը դիմել է արցախցիներին, որոնք ներխուժել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն և հարցախեղդ են անում նախագահ Սամվել Շահրամանյանին: "Այն, ինչ դուք հիմա անում եք Հայաստանում Արցախի ներկայացուցչության առաջ, անընդունելի է: Դուք օգնում եք Հայաստանի իշխանություն կոչվող խմբակին` մաքրել Արցախի հանդեպ գործած իրենց աններելի մեղքերը:Վերջում այդ ամենը բարդելու են արցախահայության վրա և աշխարհի աչքի առջև հեղինակազրկեն Արցախն ու արցախահայության արդար պահանջներն ու իրավունքները",- գրել է Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում: Նշենք, որ այս րոպեներին Սամվել Շահրամանյանը, որը պատասխանում էր արցախցիների հարցերին, հեռացել է, սակայն արցախցիները շարունակում են բողոքի ակցիան: Իրավիճակը լարված է: