21.11.2024
ՌԴ նախագծին 54 երկիր դեմ էր, Հայաստանը՝ կողմ ու համահեղինակ․ ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Տիգրան Ավինյանի և Սուրեն Գրիգորյանի պատկերացումներն ու Երևանի բնակիչները

Տիգրան Ավինյանի և Սուրեն Գրիգորյանի պատկերացումներով Երևանի բնակիչները, ովքեր կգնեն 300 դրամանոց ուղետոմս, առավոտյան տնից կգնան աշխատանքի (դասի) հետ կգան տուն, որից հետո կգնան մեկ այլ ուղղությամբ ու այլևս չեն վերադառնա (երեք ուղևորություն, որը պետք է հասցնեն 90 րոպեում): Հակառակ դեպքում պետք վճարեն ևս երեք ուղեւորության համար, որ հետ գան տուն` կորցնելով երկու վճարված տոմս։


Գործնականում դա անհնար է, այսինքն այդ ուղետոմսով փաստացի հնարավոր է երթևեկել մեկ անգամ` ներկա 100 դրամի փոխարեն վճարելով 300 դրամ։

Սրանք ծանոթ չեն նաև Հայաստանի օրենքներին, որ Կենտրոնական բանկի կողմից թողարկված օրինական վճարամիջոցները (թղթադրամներ ու մետաղադրամներ) ենթակա են ազատ շրջանառության, հետեւաբար ծառայություններ մատուցող որևէ կազմակերպություն (առավել ևս հանրային) չի կարող պարտադրել վճարել միայն մեկ տեսակի մետաղադրամով (100 դրամանոց) կամ ծառայության ավելի ցածր կամ բարձր գին սահմանել վճարամիջոցի ընտրության հանգամանքով պայմանավորված։

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, հասարակական գործիչ Էդգար Ղազարյան