22.11.2024
Գյումրին մնացել է ոմանց կոկորդում. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Ի՞նչ է ակնարկում Փաշինյանը

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ունենալ փոխադարձ ընդունելի լուծում, երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է վարչապետը՝ մանրամասներ ներկայացնելով մոտ 20 օր առաջ Կազանում տեղի ունեցած բանակցություններից։


«Մենք այս առաջարկը գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ առանց դրա բովանդակությունը բացահայտելու:


Թե ինչո՞ւ է օրակարգում առաջնային դարձել կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը, եթե այն փոխադարձ համաձայնությամբ դուրս է դրվել խաղաղության պայմանագրից՝ այդ թեմային շատ եմ անդրադարձել:


Այդ հարցը կամ դրա շուրջ տարաձայնությունները պատերազմաստեղծ հիմնական առիթն են ու առանց դրա շուրջ համաձայնությունների՝ դժվար է պատկերացնել խաղաղության պայմանագրի ստորագրում, կայուն խաղաղություն:


Մյուս պնդումս այն է, որ ինչ լուծում էլ գտնվի կոմունիկացիաների ապաշրջափակման համար, դա չի կարող ավել նվազ ռիսկային լինել, քան այն, ինչ ձևակերպված է Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում:


Ուժերի այսօրվա հարաբերակցությունը, դիվանագիտական միջավայրը Հայաստանին նման հնարավորություն չեն տալիս:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց