28.04.2025
Խաչատուրովը «մեղավոր» է, որովհետև երկիր հանձնելու պատրաստակամություն չի հայտնել. Աբրահամյան
15.06.2023
Խաչատուրովը «մեղավոր» է, որովհետև երկիր հանձնելու պատրաստակամություն չի հայտնել. Աբրահամյան

Գեներալ Գրիգորի Խաչատուրովն արդեն 3 ամիս է` անազատության մեջ է: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: "Երկիրը սակարկման հանածների գլխավոր նպատակը ցույց տալն է, որ իրենց դեմ դուրս եկողների նկատմամբ պատրաստ են ամենաանբարոյական քայլերի գնալ: Խաչատուրովի միակ «հանցանքն» այն է, որ նա իր դիրքորոշումները ոչ միայն չի թաքցնում, այլ դրանք հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանում է: Խաչատուրովը «մեղավոր» է, որովհետև իշխանության հետ գործարքի չի գնացել, երկիր հանձնելու պատրաստակամություն չի հայտնել, ավելին` հրապարակային «ատամ է ցույց տվել» ու պայքարել: Գեներալը փակի տակ է, որովհետև դիմադրության ցանկացած օջախ այս իշխանության համար սպառնալիք է և դրա դեմ բոլոր միջոցներով աշխատում են` ճնշումներով, աշխատանքից ազատելով, վարկաբեկելով, սպառնալով կամ պարզապես ազատությունից զրկելով", - գրել է պատգամավորը: