18.01.2025
Սիրիայի տարածքում թուրք-իսրայելական շահերի բախման նախանշաններ կան. իրանագետ
prev Նախորդ նորություն

Միջազգային դերակատարները հրապարակային են արձանագրում, որ Արցախի հարցը փակված չէ

1991 թվականի այս օրը` դեկտեմբերի 10-ին, Արցախում հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում, մարդկանց 99.01%-ն «այո» ասեց անկախության գաղափարին։


«Չնայած Ադրբեջանն այս գործընթացին մինչև այդ «արձագանքել» էր տարբեր բնակավայրերում իրականացվող ջարդերով, բռնի տեղահանություններով, իսկ հետագայում` ռազմական գործողությունների նախաձեռմամբ, Արցախում ապրող մարդիկ բացառիկ կամք ու համարձակություն դրսևորեցին` սեփական ճակատագիրը տնօրինելու և միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ պրոցես ծավալելու համար:


2020 թվականին Արցախի դեմ իրականացված ագրեսիան, 2023 թվականի ադրբեջանական օկուպացիան և փաշինյանական իշխանության հանձնողական ու պարտվողական կուրսը, թեև, մեր ժողովրդին ծայրահեղ ծանր կետի են հասցրել, սակայն նույնիսկ միջազգային դերակատարներն են հրապարակային արձանագրում, որ Արցախի հարցը փակված չէ:


Ստեղծված իրադրությունը պարզ ու կարճ լուծումներ չունի, այն ենթադրում է երկարաժամկետ պայքար, որի հիմքում, հավաքական առումով, հայ ժողովրդի պաշտպանությունն ու սեփական բնօրրանում ապրելու իրավունքի իրացումն է։


ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Նիկոլի «փրայմերիզների մեխանիկան»
Հաջորդ նորություն next