18.01.2025
Ամերիկյան շահերը Սիրիայում շատ հստակ են
prev Նախորդ նորություն

Սիրիայի տարածքում թուրք-իսրայելական շահերի բախման նախանշաններ կան. իրանագետ

Բաքվի բարբարոսական վարչախմբի որոշ քարոզչամիջոցներ սկսել են առայժմ մեղմ քննադատել Իսրայելի գործողությունները Սիրիայում, որն արդեն դիտարկում են թուրքական ազդեցության տարածք։


Ակնհայտ է, որ սա կարող է առաջին թույլ, սակայն խորացման զգալի պոտենցիալ պարունակող նախանշան լինել հենց Սիրիայի տարածքում թուրք-իսրայելական կենսական շահերի բախման։


Սիրիան անշուշտ «համեղ պատառ» է էրդողանական վարչախմբի համար, բայց այդ երկրի նկատմամբ վերահսկողությունն ունի նաև խոշոր մարտահրավեր, քանի որ Թուրքիան «սահմանակից» է դառնում Իսրայելին։


Ուստի հողի վրա Իսրայելի դեմ մարտնչելու «պատվո դրոշը» վերցնելու հերթը հենց Էրդողանինն է, առավել ևս, որ հռետորաբանության մակարդակում նա վաղուց արդեն դա արել է:


Իրանագետ Վարդան Ոսկանյան


 

Միջազգային դերակատարները հրապարակային են արձանագրում, որ Արցախի հարցը փակված չէ
Հաջորդ նորություն next