10.02.2025
Թուրքիան նախատեսում է զգալիորեն մեծացնել պաշտպանական և անվտանգային ծախսերը
prev Նախորդ նորություն

Ամերիկյան շահերը Սիրիայում շատ հստակ են

Եթե չխորանանք մանրուքների մեջ, ապա կտեսնենք հետևյալ պատկերը.

1. Սիրիայում ներգրավված էր և ռազմական ներկայություն ուներ Ռոսաստանը՝ ԱՄՆ հիմնական գլոբալ մրցակիցը, որը Սիրիայից դուրս եկավ:

2. Ներգրավված էր Իրանը՝ ԱՄՆ հիմնական հակառակորդը, որը նույնպես դուրս եկավ Սիրիայից:

3. Սիրիայից հեռացավ նաև Ասադը, որին նույնպես ամերիկացիները համարում էին թշնամական ռեժիմ:

4. Սիրիայում ներգրավված էր Թուրքիան՝ ԱՄՆ ռազմավարական դաշնակիցը (վատ դաշնակիցը, բայց միևնույնն է դաշնակիցը) որն էապես մեծացրեց իր ազդեցության գոտին: Ի դեպ հենց Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ջանքերով էր, որ տարիներ առաջ ԱՄՆ ազդեցությունը մինիմալիզացվեց այս կոնֆլիկտում:

5. Ներգրավված էր և հստակ շահեր ուներ Իսրայելը՝ ԱՄՆ թիվ մեկ ռազմավարական դաշնակիցը, որն էլ ավելի մեծ ներգրավվածություն կունենա սիրիական հողում:

Այսինքն այս պահին Սիրիայում ամենից ազդեցիկ գործոններից են ԱՄՆ ռազմավարական դաշնակիցներ Իսրայելը, Թուրքիան (իր բոլոր պրոքսիներով), ինչպես նաև քրդերը, որոնք նույնպես ԱՄՆ դաշնակիցներն են համարվուն:

Իհարկե այնպես չէ, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, բայց գլոբալ հակառակորդներն այս խաղում և այս փուլում այլևս չկան:


Քաղաքագետ Սուրեն Սարգսյան

Սիրիայի տարածքում թուրք-իսրայելական շահերի բախման նախանշաններ կան. իրանագետ
Հաջորդ նորություն next